Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները

ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները

Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային հետազոտության բժիշկ, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Մարինե Ալոյանի խոսքով` այն ապահովում է օրգանի և շրջակա հյուսվածքների մանրամասն պատկերը:

Սկանավորումը թույլ է տալիս բացահայտել պաթոլոգիական փոփոխությունները զարգացման վաղ փուլերում:

Շագանակագեղձի ՄՌՏ-ն ժամանակատար գործընթաց է ինչպես բուժանձնակազմի համար, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից․ տևում է 40 րոպեից ոչ քիչ:

Շագանակագեղձի ՄՌՏ-ի նպատակը

Եթե ուլտրաձայնային հետազոտության արդյունքները հայտնաբերել են շագանակագեղձի օջախային փոփոխություններ և առկա է նորմայից բարձր PSA  (Պրոստատ սպեցիֆիկ անտիգեն- Prostate-specific antigen total, PSA total), բժիշկը խորհուրդ է տալիս կատարել ՄՌՏ՝ ախտորոշումը պարզելու համար:

Ուսումնասիրությունը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ որոշել պաթոլոգիական փոփոխությունների բնույթը, տեղայնացումը, չարորակ ուռուցքների դասակարգումը PI-RADS սանդղակով և գոյացության չափերը, ինչը շատ կարևոր է բիոպսիան (կենսազննումն)  և վիրահատությունը պլանավորելու համար:

Որո՞նք են շագանակագեղձի ՄՌՏ-ի հնարավորություններն ու սահմանափակումները

Տոմոգրաֆիան նշանակվում է ախտորոշման նպատակով, ինչպես նաև վիրաբուժական միջամտությունների նախապատրաստման համար՝ վիրահատության ծավալը մանրամասնելու և պաթոլոգիական պրոցեսի տարածվածությունը պարզելու, ինչպես նաև հիվանդությունների զարգացումն ու բուժման արդյունավետությունը դինամիկ վերահսկելու համար:  

Ի՞նչ է ցույց տալիս ՄՌՏ հետազոտությունը

Շագանակագեղձի ՄՌՏ-ն կարող է բացահայտել շագանակագեղձի ադենոման, տվյալ օրգանի զարգացման գենետիկական թերությունները, թարախակույտը, հիպերպլազիան, նորագոյացությունը, պրոստատիտը, բորբոքային և վարակիչ գործընթացները։

Բժիշկն ընդգծում է ժամանակակից ախտորոշման շնորհիվ կարելի է շատ մանրամասն տեղեկատվություն ստանալ շագանակագեղձի, միզածորանի, միզապարկի, սերմնահեղուկի, ավշային հանգույցների և մկանների հյուսվածքների վիճակի մասին:

ՄՌՏ հետազոտությունը, ամենակարևորը, թույլ է տալիս հստակ վիզուալիզացնել չարորակ գոյացությունները, դրանց չափը:

Ուռուցքի առկայության դեպքում բժիշկն առավելագույն ճշգրտությամբ կկարողանա որոշել նորագոյացության գտնվելու վայրը և բնույթը, ինչն առավելապես կնպաստի պացիենտի արդյունավետ բուժումն իրականացնելուն:

Եղեք առողջ:

Մանրամասների կամ նախապես հերթագրվելու համար կարող եք զանգահարել Ռադիոլոգիայի կենտրոն +37410301000 ներքին կոդ 379:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ